Home / Հայաստան / Հայ երիտասարդները բոյկոտում են Սարգսյան-Ալիև հանդիպումը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայ երիտասարդները բոյկոտում են Սարգսյան-Ալիև հանդիպումը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայազն երիտասարդական միության անդամներն այսօր առավոտյան երթով գնացել են նախագահի նստավայր` Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի` այսօրվա հանդիպման վերաբերյալ նամակ հանձնելու, որից հետո 24 ժամյա նստացույց են կազմակերպել Արտաքին գործերի նախարության շենքի առջև: Epress.am-ի հետ զրույցում ՀԵՄ ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է իրենց նստացույցի պահանջը.

«Նախքան Կազանի հանդիպումը հայ պաշտոնյաների ելույթներում զիջողական, հուսահատ տրամադրություններ զգացինք: Մենք հայ երիտասարդներ ենք, պահանջատեր ենք, անտարբեր չենք և չենք սակարկում մեր հերոսների արյունը, տեր ենք ազատագրված հողերին և չենք ուզում ոչ մի թիզ անգամ զիջենք»,- ասել է Պետրոսյանը:

Նստացույցն ուղեկցվում է հայրենասիրական երգերով, ինպես նաև տարաբնույթ կոչերով` «Մենք հանձնելու հող չունենք», «Հող հանձնողը` դավաճան», «Ոչ մի թիզ հող թշնամուն»: