Home / Հայաստան / 10-ամյա աղջիկը ամբողջ գիշեր Ղուրան է կարդացել իրեն բռնաբարել ցանկացողին

10-ամյա աղջիկը ամբողջ գիշեր Ղուրան է կարդացել իրեն բռնաբարել ցանկացողին

3 տարի շարունակ 19 տարեկանից ցածր աղջիկների բռնաբարած ուսուցչի  հերթական բռնության փորձն անհաջողությամբ է ավարտվել:

Նրա զոհը պետք է դառնար 10-ամյա եմենցի աղջնակը, ում, սակայն, հաջողվել է պաշտպանվել հանցագործի սեռական բնույթի ոտնձգության բազմաթիվ փորձերից:

Ամեն անգամ, երբ տղամադրը փորձել է հարձակվել աղջկա վրա, վերջինս սկսել է Ղուրան կարդալ: Ղուրանի սուրաները, որոնք աղջիկն անգիր հիշում էր, ստիպում էին բռնաբարողին ամեն անգամ հեռանալ զոհից: Նա խնդրել է աղջկան հանդարտություն պահպանել և չկարդալ Ղուրան, սակայն երեխան չի լսել նրան: Աղջնակին լռեցնելու համար նա հարվածել է երեխայի դեմքին: Աղջկա խոսքով` նա ողջ գիշեր շարունակել է Ղուրան կարդալ, չնայած հանցագործի` իրեն լռեցնելու բազմաթիվ փորձերին:

Նշենք, որ հանցագործը աղջկան առևանգել է անմիջապես հարսանեկան արարողության ժամանակ: Զոհի խոսքով` դռան թակոց լսելով` ինքը բացել է դուռը, քանի որ տան տերը զբաղված է եղել:

Հանցագործը առաջարկել է աղջկան հետևել իրեն, որպեսզի նա կարողանա փոխանցել հարսնացուի համար նախատեսված նվերները: Սակայն փողոցում նա բռնել է նրա ձեռքը և բռնի ուժով տարել դեպի մեքենան:

Տղամարդը բերել է նրան իր տուն և կողպել դռները, հայտնում է azannews.com-ը:

Փաստորեն, հանցագործին այս անգամ չի հաջողվել իրականացնել իր ցանկությունները, առավոտյան տղամարդը մանկահասակ երեխային թողել է «Ալ Նադխուա» հիվանդանոցից ոչ շատ հեռու` ասելով, որ նա այնտեղ կգտնի իր բարեկամներին:

Ի վերջո աղջկան հաջողվել է տուն հասնել և պատմել իրողությունը; Աղջկան նաև հաջողվել է նկարագրել տղամարդու արտաքին տվյալները, ինչով օգնել է հետաքննությանը բացահայտել շուրջ երեք տարի բռնաբարություններ իրականացնող տղամարդուն: