Home / Հայաստան / ՀԱԿ-ի 4 ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն, այնուհետև բաց են թողել

ՀԱԿ-ի 4 ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն, այնուհետև բաց են թողել

Այսօր 20:45-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների՝ Սարգիս Գևորգյանին, Վահագն Գևորգյանին, Սարգիս Խաչատրյանին և Դավիթ Քիրամիջյանին Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին:

Երիտասարդները ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին  ընդառաջ բաժանելիս են եղել Հայ Ազգային Կոնգրեսի թերթերը:

Ոստիկանության բաժնից երիտասարդներին բաց են թողել ժամը 21:25-ի սահմաններում:

Այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: