Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Սլովենիայի նախագահին պատմել է Կազանի հանդիպման մասին

Սերժ Սարգսյանը Սլովենիայի նախագահին պատմել է Կազանի հանդիպման մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հաղորդում է, որ Սլովենիայի նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Դանիլո Թյիրկը կարծիք է հայտնել, որ միայն խաղաղ բանակցություններով է հնարավոր լուծել ԼՂ խնդիրը և ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը համարել է անընդունելի: