Home / Հայաստան / Հունիսին պարենային ապրանքները էժանացել են, ոչ պարենայինները` թանկացել

Հունիսին պարենային ապրանքները էժանացել են, ոչ պարենայինները` թանկացել

2011թ.  հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.4% գնանկում, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գները նվազել են 2.6%-ով,  իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների  0.1%  հավելաճ:

2011թ. հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի նվազմանը մեծապես նպաստել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 25.6%  գնանկումը, Հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2011թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1% գնաճը հիմնականում պայմանավորվել է բենզինի  և  դիզելային վառելիքի`  համապատասխանաբար 1.3%  և 0.3%  գնաճով: 2011թ. հունիսին 2010թ.  հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են   համապատասխանաբար 19.8%  և 25.4%-ով,  իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 22.7%  և  25.3%-ով: