Home / Հայաստան / Մահացել է վերջին ավստրիական կայսեր որդին

Մահացել է վերջին ավստրիական կայսեր որդին

Կյանքի 98-րդ տարում մահացել է Ավստրիայի վերջին կայսեր ավագ որդին` Օտտո Գաբսբուրգ-Լոթրինգենը, հայտնում է MIGnews.com-ը:

Օտտոն ծնվել է 1912 թվականին և դարձել է Գաբսբուրգների կայսերական տան ղեկավարն իր հոր` դուքս Կարլի մահից հետո` 1922-ին:

Գաբսբուրգները Ավստրո-հունգարական կայսրության արքայատոհմ են եղել, որը փլուզվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում: Օտտո Գաբսբուրգը  ներկայացնում էր Գերմանիան Եվրախորհրդարանում և միջազգային իրավունքի դասախոսություններ էր կարդում աշխարհի տարբեր համալսարաններում: