Home / Հայաստան / 10-րդ հարկից ընկած երեխան փրկվել է նրան բռնած կնոջ շնորհիվ

10-րդ հարկից ընկած երեխան փրկվել է նրան բռնած կնոջ շնորհիվ

Չինաստանի բնակիչը փրկել է 10-րդ հարկում տեղակայված բնակարանի պատուհանից ընկած երկամյա աղջնակի կյանքը: Ինչպես գրում է China Daily-ին, միջադեպը տեղի է ունեցել Խանչժոու քաղաքում հուլիսի 2-ին:

31-ամյա Ու Ցզյուիպինը դուրս է եկել շենքից այն պահին, երբ երեխան ընկնում էր պատուհանից: Չժան Ֆանգուի անունով աղջիկը բարձրացել է պատշգամբի վրա, մինչ իրեն խնամող տատիկը սենյակում չէր և ընկել է պատուհանից: Տեսնելով երեխային` կինը նետվել է նրա կողմ  և հասցրել բռնել նրան:

Երեխան ընկել է ուղիղ կնոջ ձեռքերի մեջ` այդպիսով փրկվելով մահից: Սակայն բարձրության պատճառով, այդուհաներձ, վնասվածքներ է ստացել:

Աղջնակի փրկիչը նույնպես վնասվածքներ է ստացել, մասնավորապես վնասվել է նրա ձախ ձեռքը: