Home / Հայաստան / Վրաստանում ձերբակալված ֆոտոլրագրողների գործը «գաղտնի» գրությամբ է ընթանում

Վրաստանում ձերբակալված ֆոտոլրագրողների գործը «գաղտնի» գրությամբ է ընթանում

Վրաստանում մի քանի ֆոտոլրագրողների ձերբակալության գործը քննվում է «գաղտնի» գրությամբ: Այս մասին «ПирWели»-ին հայտարարել է ձերբակալված ֆոտոլրագրողներից մեկի փաստաբան Ռամազ Չինչալաձեն:
Փաստաբանի խոսքով` ինքը հանդիպել է հետաքննիչի հետ և համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի, պարտավորվում է սույն գործով ԶԼՄ-ներին կամ երրորդ անձի որևէ տեղեկատվություն չհաղորդել:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվածների թվում էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և  նրա կինը` Նատիա Գեդենիձեն, ինչպես նաև Վրաստանի ԱԳ նախարարության ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեն և Եվրոպական ֆոտո գործակալության աշխատակից Զուրաբ Կուրցիկիձեն:

Ձերբակալվածները մեղադրվում են հատուկ ծառայությունների հովանու ներքո ի վնաս Վրաստանի շահերի գործող կազմակերպությանը տարբեր բնույթի տեղեկատվության հաղորդման մեջ: Սույն գործով հետաքննություն է ընթանում:
Այսօր հետաքննիչները հարցաքննել են «Associated Press»-ի ֆոտոլրագրող Շախ Այվազովին: Հարցաքննությունից հետո վերջինս ազատ է արձակվել: Նրա խոսքով` իր հետ  քաղաքավարի են վարվել և ոչ մի ճնշում չեն գործադրել: