Home / Հայաստան / Ամուսնու կողմից սպանված կնոջ գործով վերջին վկաները կքննվեն հուլիսի 11-ին

Ամուսնու կողմից սպանված կնոջ գործով վերջին վկաները կքննվեն հուլիսի 11-ին

Սույն թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին Վայոց Ձորի և Արարատի մարզի Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Զարուհի Պետրոսյանի սպանության գործի քննության հերթական դատական նիստը, որի ընթացքում կհարցաքննվեն գործով միակ ականատես վկաներ Վարսենիկ և Մհեր Հակոբյանները և պաշտպանական կողմի միջնորդված վկա` Մասիսի գյուղատնտեսական քոլեջի դասախոս Դավիթ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2010 թ. հոկտեմբերի 1-ին 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի հետևանքով: Կնոջ մահից հետո  7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի նման դեպքերը ՀՀ-ում չկրկնվեն: