Home / Հայաստան / Ստամբուլում ռոբոտների ֆուտբոլային մրցաշար կանցկացվի

Ստամբուլում ռոբոտների ֆուտբոլային մրցաշար կանցկացվի

Այս տարի RoboCup 2011 ռոբոտների ֆուտբոլային մրցաշարը կանկացվի Ստամբուլում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Մրցաշարին ներկա կգտնվեն աշխարհի տարբեր երկրներից թիմեր, որոնց «ֆուտբոլիստ» ռոբոտները կպայքարեն միմյանց դեմ: «Մարզիչները» ստիպված կլինեն կենտրոնանալ ոչ միայն խաղի հիմնական խնդիրների վրա, այնպիսի, ինչպիսիք են այս սպորտաձևի դիտարժանությունը, այլ նաև կփորձեն թիմային ոգու ստեղծման վրա աշխատել:

Այս լիգայի ամեն թիմ օգտագործում է ֆրանսիական Aldebaran Robotics ընկերության կողմից ստեղծված մարդանման Nao ռոբոտներին: Ռոբոտները ստանդարտ տիպի են, սակայն նրանց վերջույթներն աշխատեցնող դյուրազգաց համակարգերը կառավարող ծրագրային ապահովումը հատուկ մշակված է նրա համար, որպեսզի մեծացնի «ֆուտբոլիստների» հնարավորությունները: