Home / Հայաստան / Հայաստանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը

Հայաստանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն: Այս մասին հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է եւ հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման եւս մեկ օրինակ», – նշել է ՀՀ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես հռչակեց իր անկախությունը, համաձայն այս տարվա հունվարին կայացած հանրաքվեի արդյունքների, որի ընթացքում բնակչության 99 տոկոսը քվեարկել էր այս տարածաշրջանի անկախության համար: