Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում մի շարք հարցեր կքննարկի

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում մի շարք հարցեր կքննարկի

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:

Հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաև արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր:

Հուլիսի 15-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին, հայտնում է ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: