Home / Հայաստան / ԱՄՆ-ն կարող է զրկել մարդկանց թոշակներից

ԱՄՆ-ն կարող է զրկել մարդկանց թոշակներից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ եթե Սպիտակ Տունն ու Կոնգրեսը պետական տուրքի չափերի բարձրացման վերաբերյալ համաձայնության չգան, կենսաթոշակների վճարման գործընթացը կարող է դադարեցվել, հայտնում է BBC-ն:

Օբամայի խոսքով` կենսաթոշակներից օգտվելու իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև նպաստ ստացող հաշմանդամներն ու պատերազմի մասնակիցները օգոստոսի 3-ին կարող են չստանալ իրենց հասանելի գումարները:

«Ես չեմ կարող երաշխավորել, որ օգոստոսի 3-ին կկարողանանք գումարները դուրս գրել, եթե այս հարցը չլուծվի: Այդ ժամանակ պետբյուջեն կարող է պարզապես դատարկ լինել»,- CBS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Օբաման: