Home / Հայաստան / Մոկսվայի մետրոյում առանց մեքենավարի գնացքներ կհայտնվեն

Մոկսվայի մետրոյում առանց մեքենավարի գնացքներ կհայտնվեն

Մինչ 2015 թվականը մոսկովյան մետրոյում առանց մեքենավարի նոր գնացքներ կհայտնվեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Շումակովը: «Նման գծեր շատ երկրներում են գործում: Առաջին նման գիծը հայտնվել է Փարիզում: Ողջ մետրոպոլիտենն աշխատում է մեքենավարի շնորհիվ, իսկ այդ մի գիծը գործում է առանց մեքենավարի միջամտության»,-պատմել է նա:

Մոսկվայի մետրոյի կայարանների զարգացմամբ զբաղվող ընկերության գլխավոր ճարտարապետի խոսքով` ամբողջապես ավտոմատացված գծերի և գնացքների գործարկումը թույլ կտա խուսափել մարդկային գործոնի հետ կապված հնարավոր բարդություններից և վթարներից: