Home / Հայաստան / Հայաստանը Չինաստանից անհատույց ավտոբուսներ կստանա

Հայաստանը Չինաստանից անհատույց ավտոբուսներ կստանա

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը նամակներ փոխանակեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված 55 մլն. չինական յուանի անհատույց օգնության միջոցներով Հայաստանին քաղաքային ավտոբուսների տրամադրման մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: