Home / Հայաստան / Հսկայական Մերիլին Մոնրոն հայտնվել է Չիկագոյի փողոցում

Հսկայական Մերիլին Մոնրոն հայտնվել է Չիկագոյի փողոցում

Չիկագոյի փողոցներից մեկում կանգնեցվել է Մերիլին Մոնրոյի` 7 մետր բարձրություն ունեցող հուշարձանը, հայտնում է Chicago Now-ն: Արվեստի գործի հիմքում ընկած է «Ցանկության յոթ տարի» կատակերգության հայտնի դրվագը, որտեղ Մոնրոն կանգնած է նյույորքյան մետրոյի օդափոխիչ համակարգի ճաղերի վրա:

Սկզբում Չիկագոյի դատարանի շենքի առջև հայտնվել է հուշարձանի միայն ստորին հատվածը, բայց քաղաքի բնակիչները անմիջապես ճանաչել են Մոնրոյին արձանի դիրքից և հագուստից: Ավելի ուշ տեղադրվել է նաև արձանի մարմինը, սակայն  Մոնրոյի դեմքը դեռևս թաքնված է մնում:

Սպիտակ զգեստով Մերլին Մոնրոյի արձանն ամբողջությամբ հնարավոր կլինի տեսնել ուրբաթ` հուլիսի 15-ին: