Home / Հայաստան / Սահակաշվիլիին Վրաստանում Գարեգին Բ-ի «հոգևոր որդին» են համարում

Սահակաշվիլիին Վրաստանում Գարեգին Բ-ի «հոգևոր որդին» են համարում

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի` Սվետիցխովելի եկեղեցում անցկացված պատարագին ներկա գտնվելու վերաբերյալ:

«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրաց ուղղափառ եկեղեցին: Մասնավորապես, օգտագործում էր Սվետիցխովելի եկեղեցու երեկվա տոնը հերթական քաղաքական փիառի նպատակներով:

Այդ մեծ տաճարի բակում նա նախապես հավաքել էր նահանգի վարչակազմի աշխատակիցներին և ղեկավարներին, որոնք հեռուստատեսությամբ գովաբանում էին եկեղեցու թշնամուն և արյունախում բռնակալին:

Հայտարարում ենք, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ խայտառակ շոուին, իշխանափոխությունից անմիջապես հետո կազատվեն աշխատանքից »,-ասված է հայտարարության մեջ: