Home / Հայաստան / Բերլուսկոնին ընկել է լոգարանում և վնասել գլուխը

Բերլուսկոնին ընկել է լոգարանում և վնասել գլուխը

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընկել է լոգարանում և գանգուղեղի ոչ շատ ծանր վնասվածք է ստացել, հայտնում է տեղական հեռուստաընկերությունը: «Բերլուսկոնին ընկել է լոգարանում և վնասել գլուխը»,- պատմել է վարչապետի բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն:

Նա հայտնել է, որ դեպքից հետո 74-ամյա հիվանդը բուժզննում է անցել: Ոչ մի լուրջ խնդիրներ չկան: «Բերլուսկոնիի մոտ ամեն ինչ կարգին է»,-վստահեցրել է Ձանգրիլոն: