Home / Հայաստան / Դալայ Լաման կհանդիպի Օբամայի հետ

Դալայ Լաման կհանդիպի Օբամայի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 16-ին մտադիր է հանդիպել Դալայ-լամայի հետ Սպիտակ Տանը: Հանդիպման օրակարգի գլխավոր թեման կլինի Տիբեթի շուրջ առկա տարաձայնությունները, հայտնում է ամերիկյան նախագահի մամլո ծառայությունը:

«Այս հանդիպումն ընդգծում է նախագահի վճռական աջակցությունը Տիբեթի ժողովրդի կրոնական, մշակութային և լեզվական ինքնության պահպանման, ինչպես նաև տիբեթցիների իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Սպիտակ Տան հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ամերիկյան առաջնորդը հանդիպման ընթացքում կընդգծի նաև այն փաստը, որ Վաշինգտոնը աջակցում է Դալայ-լամայի ներկայացուցիչների և Չինաստանի իշխանությունների միջև երկխոսությանը, հայտնում է BBC-ն: