Home / Հայաստան / Հոլանդիայում հեռուստաաշտարակ է փլուզվել

Հոլանդիայում հեռուստաաշտարակ է փլուզվել

Կարճ միացման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով փլուզվել է Նիդերլանդների արևելյան հատվածում գտնվող Հոգերսմիլդե քաղաքի հեռուստառադիոհեռարձակման աշտարակի վերին հատվածը:

300 մետրանոց այս շինությունը երկրում ամենաբարձր կառույցներից է:

Փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ կրակը մարել փորձող հրշեջները հասցրել են ժամանակին դուրս գալ վտանգավոր հատվածից, իսկ մինչ այդ պահը կառույցի շրջակա հատվածը շրջափակված է եղել իրավապահ մարմինների կողմից:

Սակայն աշտարակի վթարի հետևանքով Նիդերլանդների հոլանդական հատվածի գրեթե 80 տոկոսը առանց ռադիոհեռարձակման է մնացել: Ռադիոկայաններն անցել են առցանց և կաբելային համակարգերով հեռարձակման: