Home / Հայաստան / Սպանության դեպք հայկական բանակում. մահացել է 19-ամյա զինծառայող

Սպանության դեպք հայկական բանակում. մահացել է 19-ամյա զինծառայող

Հուլիսի 15-ին հայկական բանակում զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն,

«20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Թադևոսյանը (ծնվ. 1988թ., զորակոչվել է Երևանի Շենգավիթ համայնքի զինկոմիսարիատից) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել և անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Մեսրոպյանին (ծնվ. 1992թ., զորակոչվել է Երևանի Կենտրոն համայնքի զինկոմիսարիատից)», – ասված է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով («Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը») հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կրակ արձակած զինծառայողի մեղքն ապացուցելու դեպքում նրանք սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում: