Home / Հայաստան / Օբամա. «Մենք Հունաստան ու Պորտուգալիա չենք»

Օբամա. «Մենք Հունաստան ու Պորտուգալիա չենք»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետական տուրքի չափերի բարձրացման վերաբերյալ Կոնգրեսում ընթացող վեճը չի հանգեցնի ԵՄ-ի տուրքային ճգնաժամից տուժած երկրներում ստեղծված նույն իրավիճակին:

«Ի հեճուկս այն ամենի, ինչ խոսում են առանձին մարդիկ, մենք Հունաստան չենք: Մենք Պորտուգալիա չենք»,- հայտարարել է Օբաման: Նախագահի կարծիքով` ԱՄՆ-ն ավելի լավ վիճակում է, քանի որ երկրի ֆինանսական խնդիրների լուծման համար իրենք ստիպված չեն լինի որևէ արմատական քայի գնալ:

Ավելի քան 5 ամիս է, ինչ 2012 թվականի ԱՄՆ պետբյուջեի ճեղքվածքի դեմ միջոցառումների վերաբերյալ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև առաջացած տարաձայնությունները խանգարում են հաստատել նախագիծը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կողմ են հանդես գալիս պետական տուրքի չափերի բարձրացմանը, որն այս պահին կազմում է 14,294 տրիլիոն դոլար:

Հինգշաբթի Օբաման հայտարարեց, որ Կոնգրեսի կուսակցությունների առաջնորդները պետք է վերջնական որոշում ընդունեն մինչ շաբաթ օրվա առավոտ: Բյուջեի համաձայնեցման վերջնաժամակետը օգոստոսի 2-ն է: Եթե Օբաման չհասցնի մինչ այդ ժամանակ փաստաթղթի վերջնական տարբերակը ստորագրել, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը տեխնիակական գնանկում կհայտարարի, ինչը մի շարք փորձագետների կարծիքով կարող է նոր տնտեսական ճգնաժամի առիթ դառնալ: