Home / Հայաստան / Հային ներել են «նեգր Օբաման»

Հային ներել են «նեգր Օբաման»

Սան Ֆրանցիսկոյի Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել  Սան Դիեգոյի բնակիչ Վալտեր Բաղդասարյանի հանդեպ կիրառված պատժամիջոցը: Վերջինս մեղադրվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Բարաք Օբամային վիրավորանք հասցնելու մեջ:

The Los Angeles Times-ի փոխանցմամբ` դատավորի կարծիքով` տղամարդը չէր պատրաստվում ոտնձգություն կատարել այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Օբամայի կյանքի նկատմամբ, այլ պարզապես իր կարծիքն է հայտնել` խոսքի ազատության սկզբունքների համաձայն: Վերաքննիչ դատարանի եզրակացության մեջ նշվում է, որ թեև Օբամայի հասցեին Բաղդասարյանի կողմից արված մեկնաբանությունները գարշելի են, այդուհանդերձ, դրանց պետք չէ լուրջ վերաբերվել:

2009 թվականին Բաղդասարյանը 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել:

Դատարանի հետ Բաղդասարյանի խնդիրները սկսվել էին Yahoo կայքում թողած իր մեկնաբանություններից հետո: Իր մեկնաբանություններում նա հույս էր հայտնել, որ Օբամային «գլխից կխփեն»  ինչպես նաև կոչ էր արել «գնդակահարել նեգրին»:

Կայքի օգտատերերից մեկը ոստիկանությանը իրազեկել էր այս մեկնաբանությունների մասին, և շուտով Բաղդասարանը ձերբակալվել էր: Նրա տան խուզարկման ընթացքում 6 հրազեն էր հայտնաբերվել: Ավելի ուշ դատարանում մեղադրյալը ներողություն էր խնդրել Օբամայից և խոստովանել, որ մեկնաբանությունները գրելիս ոչ սթափ վիճակում է եղել: