Home / Հայաստան / Հայտնի է ընդունող հանձնաժողովի կազմը

Հայտնի է ընդունող հանձնաժողովի կազմը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը:

Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.

Ա.Աշոտյան – ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ,

Ա.Ավետիսյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Մ.Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Ա.Սարգսյան – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

Հ.Կարումյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,

Գ.Խաչատրյան – ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,

Կ.Նասիբյան – ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ,

Ռ.Սուքիասյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,

Ա.Բաղդասարյան – ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ,

Ա.Սիմոնյան  – Երևանի պետական համալսարանի ռեկտոր,

Ո.Մարուխյան – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

Հ.Թոքմաջյան  – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր,

Կ. Աթոյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

Ռ.Միրզախանյան – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,

Ս.Զոլյան – Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր,

Շ.Շահինյան  – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,

Ա.Մազմանյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Իսաբեկյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,

Դ.Դումանյան – Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,

Վ.Առաքելյան – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Թարվերդյան  – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,

Վ.Գրիգորյան – Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,

Գ.Խաչատրյան – Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,

Ռ.Հակոբյան   – Գավառի պետական համալսարանի ռեկտոր,

Յու.Սաֆարյան – Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,

Բ.Մակիչյան – «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,

Ս. Օհանյան –  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր: