Home / Հայաստան / Վարորդի նստատեղի տակ ատրճանակ են հայտնաբերել

Վարորդի նստատեղի տակ ատրճանակ են հայտնաբերել

Հուլիսի 20-ին, ժամը 13.00-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները  Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ  են տեղափոխել 44-ամյա Անդրեյ Ղ.-ի՝ առանց համապատասխան վարորդական իրավունքի վարած «ԳԱԶ-3285» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, տուգանային հրապարակ ընդունելու ժամանակ մեքենայի սրահում` վարորդի նստելատեղի տակ, հայտնաբերել և առգրավվել է «ԻԺ 38» տիպի օդամղիչ հրացան: