Home / Հայաստան / Playboy-ի մոդելը կխաղա տղամարդկանց ֆուտբոլային առաջնությունում

Playboy-ի մոդելը կխաղա տղամարդկանց ֆուտբոլային առաջնությունում

Զագրեբի մարզադաշտում սեռական հարաբերություններ ունենալու շնորհիվ ամբողջ աշխարհով հայտնի դարձած խորվաթ երգչուհի և Playboy-ի մոդել Նիվես Ցելսիուսը մտադիր է մասնակցել տղամարդկանց թիմերի միջև կայանալիք երկրի ֆուտբոլային առաջնությանը:

Ակնկալվում է, որ Նիվեսը դաշտում կհայտնվի «Սլավեն Բելուպո» թիմի կազմում, որը առաջիկա ուրբաթ օրը երկրի առաջնության շրջանակներում հանդիպում կանցկացնի «Զագրեբ» ակումբի հետ: Իսկ մինչ այդ խորվաթական ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը կանոնադրությունն է կարդում, որպեսզի գոնե մի օրենք գտնի, որը կարող է արգելել  Նիվեսին կյանքի կոչել իր մտադրությունը: Ի դեպ, կողմերն արդեն պայմանագիր են կնքել:

Մոդելը չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, սակայն մարզիչը խոստացել է փախարինման դուրս բերել նրան խաղի ընթացքում: Այս հանգամանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում, որոնք շտապում են մարզադաշտի դրամարկղ խաղի տոմսեր ձեռք բերելու նպատակով:

Նիվես Ցելսիուսը Խորվաթիայի ֆուտբոլային հավաքականի պաշտպան Դինո Դրպիչի կինն է և հայտնի է բոլորին իր բուռն խառնվածքով, ինչպես նաև բարդույթների բացարձակ բացակայությամբ: Իհարկե, նրա ամենահայտնի և սկանդալային արարքը  Եվրո-2008-ի ընտրական փուլում անգլիացիների նկատմամբ խորվաթների տարած հաղթանակից հետո Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտի կենտրոնական շրջանի մեջ ամուսնու հետ սեքսով զբաղվելն է եղել:

Նիվեսն անձամբ է պատմել այս մասին լրագրողներին, որից հետո Դրպիչին վտարել են Զագրեբի «Դինամոյից»: Ավելի ուշ զույգը տեղափոխվել է Գերմանիա: «Կարլսրուե» թիմի կազմում Դինոն կնոջ հորդորանքով փորձել է իր համար «սեքսուալ» 69 համարը վերցնել, սակայն ղեկավարությունը թույլ չի տվել նրան անել դա:

Վերջերս Նիվեսը «Կրիշտիանուի հետ անկողնում» խորագրով գիրք է հրապարակել, որտեղ մանրամասն պատմում է ֆուտբոլիստների հետ իր հարաբերությունների մասին: