Home / Հայաստան / Ինչու է փոխվել ՀԱԿ-իշխանություն հանդիպման վայրը, բացատրել է Լևոն Զուրաբյանը

Ինչու է փոխվել ՀԱԿ-իշխանություն հանդիպման վայրը, բացատրել է Լևոն Զուրաբյանը

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի առաջին հանդիպումից հետո, որը կայացավ «Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում, Կոնգրեսը պահանջել էր, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա չեզոք վայրում: Այսօր հայտնի է դարձել հանդիպման նոր վայրը. այն կայանալու է հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին Կառավարության ընդունելությունների տանը:

Թե որքանով է ընտրված վայրը չեզոք, Epress.am-ը փորձել է պարզել Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանից:

«Երբ մենք ասել ենք «չեզոք վայր», նկատի ենք ունեցել, որ դա չլինի որևէ շենք, որում գործում է պետական իշխանության որևէ ինստիտուտ կամ որևէ վարկաբեկված հաստատություն, ինչպիսին է Հանրային խորհուրդը: Կառավարության ընդունելության տունն ընդամենը հյուրանոցային հարմարություն է, որը պետական սեփականություն է համարվում, ուստի` գտնվում է կառավարության բալանսին», – մեկնաբանել է Զուրաբյանը: