Home / Հայաստան / ՀԱԿ-իշխանություն հանդիպման օրն ու տեղը որոշել են Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը

ՀԱԿ-իշխանություն հանդիպման օրն ու տեղը որոշել են Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանական կոալիցիայի երկրորդ հանդիպման տեղը, ժամանակը, պայմանները և կազմակերպական հարցերը որոշել են պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը: Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոալիցիա – ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին` ժամը 12.00-ին, Կառավարության ընդունելությունների տանը:

Աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը կայացել էր հուլիսի 18-ին «Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում:  Հանդիպումից հետո Կոնգրեսը 5 կետ պարունակող հայտարարություն էր տարածել, որոնցից մեկով պահանջում էր հետագա հանդիպումները անցկացնել չեզոք վայրում: