Home / Հայաստան / Նորվեգացի մարդասպանը գրություն էր թողել Թվիթերում

Նորվեգացի մարդասպանը գրություն էր թողել Թվիթերում

Երեկ` հուլիսի 22-ին, Նորվեգիայի մայրաքաղաքում պայթյուն իրականացրած և Ուտոյա կղզու վրա հարձակում գործած կասկածյալ 32-ամյա Անդերս Բերինգ Բրեյվիկը հուլիսի 17-ին իր Թվիթերում գրել է 19-րդ դարի անգլիացի լիբերալ փիլիսոփա Ջոն Ստյուարտ Միլլի խոսքերը. «One person with a belief is equal to the force of 100 000 who have only interests»` «Հավատ ունեցող մեկ մարդը հավասարազոր է պարզապես հետաքրքրություններ ունեցող 100,000 մարդկանց», Live Journal-ի իր բլոգում գրում է Drugoi օգտատերը:

Նա նշում է, որ Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարի մասնակիցները սոցիալ-դեմոկրատներից են եղել: Օգտատերը չի բացառում, որ 32-ամյա Բրեյվիկի ահաբեկչական գործողությունների թիրախները` կառավարական շենքն ու  իշխող կուսակցության կողմնակիցների ճամբարը, պատահականորեն չեն ընտրված:

Նշենք, որ այսօր վարչապետ Ստոլտենբերգը, ելույթ ունենալով նորվեգական հեռուստաընկերությամբ, հայտարարել է. «Դուք մեզ չեք ոչնչացնի: Դուք չեք քանդի մեր ժողովրդավարությունն ու իդեալները: Բռնության նկատմամբ մեր պատասխան հարվածը կլինի առավել բաց հասարակության ստեղծումն ու առավել մեծ ժողովրդավարությունը»: