Home / Հայաստան / Երևանի աղբատար մեքենաներում GPS համակարգ է ներմուծվել

Երևանի աղբատար մեքենաներում GPS համակարգ է ներմուծվել

Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու հետևանքով փողոցների վնասված հատվածները. «Երևանջուր» ընկերության կողմից կատարվող վերականգնողական աշխատանքների հետևանքով վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների, այլև վթարների հետևանքով վնասված մայթերի  հատվածները:

Զեկուցվել է, որ աղբահանության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:

Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Միաժամանակ նշվել է, որ այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով, պարբերաբար ջրվում են ջրցան մեքենաներով:
Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն անցկացնելու նպատակով գույքագրել և «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն, հայտնում են քաղաքապետարանից: