Home / Հայաստան / Facebook-ում էջ ունեցող ամերիկացիների թիվը գերազանցում է անձնագիր ունեցող ամերիկացիների թվին

Facebook-ում էջ ունեցող ամերիկացիների թիվը գերազանցում է անձնագիր ունեցող ամերիկացիների թվին

Facebook սոցիալական կայքում անձնական էջ ունեցող ամերիկացիների թիվը գերազանցում է անձնագիր ունեցող ամերիկացիներին: The Social Travel Revolution սոցիալական ճանապարհորդության պլատֆորմը հետազոտություն է անցկացրել, որը բացահայտել է մեդիային վերաբերող այս և մի շարք այլ ուշագրավ փաստեր:

Հետազոտության արդյունքների համաձայն` ամերիկացիների 50%-ը գրանցված է սոցիալական ցանցում, մինչդեռ անձնագիր ունi ամերիկացիների ընդամենը 37%-ը:

Ի դեպ, սոցիալական ցանցերը նպաստում են նաև զբոսաշրջության տոկոսի ավելացմանը: Այսպես, օրինակ, Facebook-ի շնորհիվ ավիաընկերությունները ուղևորների 69% աճ են գրանցել, և 46%` Twitter-ի շնորհիվ:

5 առաջատար ավիաընկերություններ (South West, United Airlines, Lufthansa, American Airlines and Delta Airlines) մոտ 2,5 մլն ֆաներ ունեն Facebook սոցիալական ցանցում: