Home / Հայաստան / Առաջիկա ամուսնալուծության մասին հուշող 7 նախանշանները

Առաջիկա ամուսնալուծության մասին հուշող 7 նախանշանները

Հավանաբար, շատերին տարօրինակ կթվա այն, որ հեռուստացույցը ամուսնական զույգի համար առաջին թշնամին է: «Եթե ամուսիններից մեկը գնում է քնելու, իսկ մյուսը նախընտրում ժամանակն անցկացնել մենակության մեջ երեկոյան լուրերի և թոք-շուուների դիտումով, նշանակում է, որ նրանց միջև օտարացման շրջան է սկսվել»,-վստահ են մասնագետները:

Այն իրավիճակը, երբ ամուսիններից մեկը ընթերցում է անկողնում, իսկ երկրորդը փորձում քնել, նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Հոգեբանների կարծիքով, կինն ու ամուսինը պետք է ավելի շատ շփվեն միմյանց հետ, և ոչ թե ներփակվեն իրենց մեջ, անգամ աշխարհի ամենահետաքրքիր գիրքն ընթերցելիս:

Ի դեպ ամուսինների միջև թեժ քննարկումները գործում են ի օգուտ նրանց հարաբերությունների: Սակայն, եթե ամուսիններից մեկը բանավիճելու փոխարեն նախընտրում է լռել, կամ կցկտուր պատասխաններ տալ, ուրեմն իր երկրորդ կեսի հանդեպ նա անդառնալիորեն սառել է:

Երբեմն թվում է, թե ամուսինները զրուցում են: Բայց իրականում նրանցից յուրաքանչյուրը բողոքում է աշխատավայրում ծագած խնդիրներից, կամ խիստ տնօրենից` անգամ չփորձելով զրույցի ընդհանուր թեմա գտնել, ինչը նույնպես չի նպաստում ընտանեկան կապերի ամրապնդմանը:

Մտահոգիչ է նաև այն իրավիճակը, երբ ամուսինները օրինակ գնում են ռեստորան և չեն կարողանում խոսակցության հետաքրքիր թեմա գտնել բացի երեխաներից և աշխատանքից:

Եվ ծայրահեղ վատ է այն վիճակը, երբ ամուսնական զույգը առհասարակ չի փորձում տան պատերից դուրս գալ` դրա համար բազմաթիվ պատճառներ գտնելով:

«Պետք չէ մոռանալ նաև, որ որակյալ հարաբերությունների համար յուրաքանչյուր մարդ պետք է անձնական տարածք և ժամանակ ունենա, որը նույնպես նվազ կարևոր չէ»,-ասում է «Կլեվեր» ընտանեկան հոգեբանության կենտրոնի մասնագետ Օլգա Մլադովան: