Home / Հայաստան / Ճապոնացի կանայք աշխարհում ամենաերկարն են ապրում

Ճապոնացի կանայք աշխարհում ամենաերկարն են ապրում

Վերջին հետազոտությունների համաձայն` ընթացիկ տարում ճապոնացի կանայք մնում են աշխարհի ամենաերկարակյաց մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում, թեև նրանց կյանքի տևողությունը մի փոքր կրճատվել է: Այժմ այն կազմում է 86,39 տարի:

Հարկ է նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ ճապոնացի կանանց կյանքի տևողությունը կրճատվել է 0,055 տարով: 2009 թվականին ռեկորդային ցուցանիշը կազմում էր 86,44 տարի: Ճապոնական կառավարության ներկայացուցչի խոսքով` անցյալ տարի Ճապոնիայում գրանցված աննախադեպ շոգ եղանակը հանգեցրել է մահացությունների թվի աճի, ինչն էլ, իր հերթին, կրճատել է կյանքի տևողության միջին ցուցանիշը, հայտնում է medkarta.com-ը:

Այդուհանդերձ, ճապոնացի կանայք շարունակում են առանձնանալ իրենց երկարակեցությամբ: Ճապոնուհիներից հետո ամենաերկարակյացն են համարվում Հոնկոնգի բնակչուհիները (85,9 տարի), այնուհետև Ֆրանսուհիները` (84,8 տարի):