Home / Հայաստան / 2008-ի օգոստոսին Ռուսաստանը ռմբակոծել է նաև Ադրբեջանը, իսկ Ալիևը լռում է. փորձագետ

2008-ի օգոստոսին Ռուսաստանը ռմբակոծել է նաև Ադրբեջանը, իսկ Ալիևը լռում է. փորձագետ

«Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ բանակցություններն անարդյունավետ են, կայանն էլ, իր հերթին, օգուտ չի բերում երկրին»,- ադրբեջանական «Объектив ТВ»-ի հետ զրույցում հայտարարել է Բաքվի ռազմավերլուծական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլդիրիմ Մամեդովը: «2002 թվականից Ռուսաստանը Ադրբեջանին տարեկան 14 մլն դոլար է վճարում, սակայն այդ միջոցները մուտք չեն գործում պետական բյուջե, այլ գրվում են ռազմատեխնիկական համագործակցության հաշվին, որի մեջ է մտնում Ռուսաստանում ռազմական հաստատությունների սաների ուսուցումը, ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիաների նորացումը և այլն»,- ասել է փորձագետը:

Ուկրաինան մի քանի տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ունի, ինչպես օրինակ «Դարյալը», որոնք կոչված են հրթիռային հարձակումների մասին և հետևել հակառակորդի տեղաշարժմանը 8 հազար կմ շառավղով: «Ուկրաինան յուրաքանչյուր տարի Ռուսաստանից կանխիկ 25 մլն դոլար է ստանում` հիշեցնելով բնապահպանական վնասի, փոփոխված ռազմաքաղաքական իրականության մասին: Տարօրինակ է, որ մեր իշխանությունը պատրաստվում է երկարաձգել ՌՏԿ-ի գործունեությունը նախկին պայմաններով»,- նշել է Մամեդովը:

«Բացի բնապահպանական վնասից, այլ բացասական գործոններ նույնպես կան: ՌՏԿ-ի շահագործումը  ենթադրում է 1400 ռուսաստանցի զինվորականների մշտական ներկայությունը Ադրբեջանի տարածքում: 2008 թվականին Վրաստանի հետ ծագած ռազմական բախման ժամանակ Ռուսաստանն իր գործողությունների մի մասը տեղափոխել էր մեր երկրի տարածք, ինչի մասին նախագահն ու նրա շրջապատը լռում են: Ադրբեջանի արևմտյան հատվածում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակի  վրա  12 ռումբ է նետվել, որոնցից 4-ը պայթել են: Ռուսաստանի համար Կովկասն այժմ ամենազգայուն տարածաշրջանն է, այդ իսկ պատճառով նրա առավել մարտունակ հատվածը տեղակայված է ոչ թե Արևմուտքում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այլ հարավում: Ադրբեջանը, ինչպես և Վրաստանը, դիտարկվում են ռուսաստանյան զինվորականների կողմից որպես մերժված տարածքներ: Ռուսաստանին թվում է, որ այն դեռ գերտերություն է և կարող է հետ վերադարձենլ այդ տարածքները»,- հայտարարել է Մամեդովը: