Home / Հայաստան / Նորվեգիայում արգելել են բռնության տեսարաններ պարունակող խաղերը

Նորվեգիայում արգելել են բռնության տեսարաններ պարունակող խաղերը

Բռնության տեսարաններ պարունակող համակարգչային խաղերը վերացել են Նորվեգիայի խանութներից:

Մանկական խանութների միանգամից մի քանի ցանցեր որոշել են հրաժարվել նման խաղերի վաճառքից: Որոշումը պայմանավորված է նրանով, որ իր օրագրում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը գրել է, թե ահաբեկչությանը նախապատրաստվելիս նա գրեթե մեկ տարի հրաձգային խաղեր է խաղացել:

Ընկերությունների ղեկավարները նշում են, որ այս որոշումով ցանկանում են իրենց ցավակցությունը հայտնել ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, որոնք ստիպված են եղել սարսափելի ողբերգություն ապրել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արդյոք խաղերը կրկին կհայտնվեն խանութներում, թե ոչ, դեռևս անհայտ է: