Home / Հայաստան / «Քաղբանտարկյալներ» կազմակերպության նախագահ է ընտրվել Մյասնիկ Մալխասյանը

«Քաղբանտարկյալներ» կազմակերպության նախագահ է ընտրվել Մյասնիկ Մալխասյանը

Հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը:

Ինչպես ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և դիմել համապատասխան մարմնին պետական գրանցում ստանալու համար: Հաստատվել է նաև կազմակերպության կանոնադրությունը, ձևավորվել խորհրդի կազմը: Կազմակերպության նախագահ է ընտրվել նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում կազմակերպության նախաձեռնողներից մեկը` նախկին քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նորաստեղծ կառույցի խնդիրներից մեկն է լինելու հասնել «Մարտի 1-ի» գործով դատապարտված արդեն նախկին քաղբանտարկյալների արդարացմանը: