Home / Հայաստան / Լեոնարդո դի Կապրիոն գլխավորել է Forbes-ի ցուցակը

Լեոնարդո դի Կապրիոն գլխավորել է Forbes-ի ցուցակը

Օգոստոսի 1-ին ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը: Այն գլխավորում է Լեոնարդո դի Կապրիոն, ով 2010 թվականի մայիսից մինչև 2011 թվականի մայիս վաստակել է 77 միլիոն դոլար:

Դի Կապրիոյի եկամուտի հիմնական մասը կազմել է «Անիծվածների կղզին» և «Սկիզբը» թրիլլերներում նկարահանվելու համար ստացված վարձրատրությունը:

Երկրորդ տեղում է գտնվում նախորդ տարվա ցուցակի առաջատարը` Ջոնի Դեպը, ով աշխատել է 50 միլիոն դոլար:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ադամ Սենդլերը, ով մեկ տարվա ընթացքում աշխատել է 40 միլիոն դոլար:

Նրան հետևում են Ուիլ Սմիթը` 36 միլիոն դոլարով, և Թոմ Հենքսը` 35 միլիոնով: