Home / Հայաստան / Ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Օգոստոսի 1-ին ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ նրան ջրից դուրս հանելու  համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և Հրազդան քաղաքի 3 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարներին չի հաջողվել դին դուրս բերել ջրից, որից հետո դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 16.50-ի սահմաններում ջրասուզակների ուժերով ջրից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 324 տան բնակիչ 1925թ. ծնված Գուրգեն Նիկողոսյանի դին: