Home / Հայաստան / Երևանի 126 սննդի օբյեկտներ ծխողների համար առանձին տարածքներ են ապահովել

Երևանի 126 սննդի օբյեկտներ ծխողների համար առանձին տարածքներ են ապահովել

Երևանի քաղաքապետի մայիսի 17-ի Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին որոշման հետ կապված` մայրաքաղաքում ավելի քան 750  հանրային սննդի ծառայություններ իրականացնողների  առաջարկվել  էր ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ կամ  գոտիներ:

Օգոստոս ամսվա դրությամբ Երևան քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտներից 126-ն արձագանքել են առաջարկին և առանձնացված տարածքներ են  ապահովել ծխելու համար, այդ թվում` 38 հանրային սննդի օբյեկտ` Կենտրոն վարչական շրջանում, 29-ը` Արաբկիրում, 9-ը`  Շենգավիթում, 8-ը` Նորք-Մարաշում,  7-ը`  Ավանում և այլն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունը: