Home / Հայաստան / Հարսնացուն փախել է ամուսնության օրը. փեսացուն ամուսնացել է հարսնաքրոջ հետ

Հարսնացուն փախել է ամուսնության օրը. փեսացուն ամուսնացել է հարսնաքրոջ հետ

Թույվանի դատարանը պարտավորեցրել է հարսանիքի օրը փախուստի դիմած հարսնացուին 8,6 հազար դոլար տուգանք վճարել, հաղորդում է AFP-ն:

Հարսանիքը պետք է կայանար մի քանի ամիս առաջ, սակայն հարսնացուն, ով այդ պահին գտնվում էր հղիության 5-րդ ամսում, չի ներկայացրել հանդիսությանը:

Վշտացած փեսացուն, չցանկանալով, որ հանդիսությունը խափանվի, դիմել է հարսնաքրոջը, որպեսզի վերջինս պսակադրության ժամանակ հանդես գա որպես նրա ապագա կին: Սակայն նրանց հարաբերությունները դրանով չեն սահմանափակվել: Կեղծ հարսանիքից հետո «նորապսակները» սիրահարվել են միմյանց և վերջերս օրինականացրել են իրենց հարաբերությունները:

Ինչ վերաբերում է չկայացած հարսնացուին, ապա նա այժմ միայնակ դաստիարակում է իր երեխային: