Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի կազմ է հրավիրվել Արազ Օզբիլիսը

Հայաստանի հավաքականի կազմ է հրավիրվել Արազ Օզբիլիսը

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ երեկ հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 10-ին Կաունասում կայանալիք Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Օգոստոսի 8-ից 9-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:

Ինչպես ավելի վաղ մենք տեղեկաղցրել էինք, թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից բացակայում են Ռոբերտ Արզումանյանը՝ վնասվածքի պատճառով և Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 9-ին հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի առաջնության առաջին լիգայում:

Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել երկու ֆուտբոլիստի, ովքեր Հայաստանի ոչ մի հավաքականում մինչ այսօր հանդես չեն եկել՝ ռուսաստանյան «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովին և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին:

Նշենք, որ վերջինս չմասնակցեց իր ակումբի Հոլանդիայի առաջնության այսօրվա հանդիպմանը վնասվածքի պատճառով ու այս պահին հայտնի չէ՝ արդյոք նա կմիանա թիմին:

Դարպասապահներ

Արսեն Պետրոսյան «Փյունիկ»

Կարեն Իսրայելյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Հրայր Մկոյան «Միկա»

Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ», Իրան

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան

Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Արազ Օզբիլիս «Այաքս», Հոլանդիա

Զավեն Բադոյան «Իմպուլս»

Էդգար Մալաքյան «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա

Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա

Մասիս Ոսկանյան «Ռոզելար», Բելգիա

Արթուր Եդիգարյան «Բանանց»

Մարկոս Պիզելի «Մետալուրգ» Դ. Ուկրաինա

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ» Դ. Ուկրաինա

Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան

Արթուր Սարկիսով «Շիննիկ», Ռուսաստան

Էդգար Մանուչարյան «Փյունիկ»