Այսօր հայազգի երգահան Արամ Տիգրանի մահվան երկրորդ տարելիցը նշելու են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: «Անկարա Յապի» արվեստի կենտրոնում կկայանա Արամ Տիգրանի հիշատակի երեկո: Երգահանի հիշատակին նվիրված ևս մեկ համերգ կկայանա արդեն հոկտեմբերի 15-ին հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիրում:
Նշենք, որ իր կյանքի ընթացքում Արամ Տիգրանը հիմնականում զբաղվել է քրդական երաժշտությամբ և հատկապես հայտնի է Թուրքիայի քրդական բնակչության շրջանում:
Նրա մահվանից հետո Արամ Տիգրանի հարազատներըցանկանում էին երգահանի դին Բելգիայից բերել Թուրքիա և հողին հանձնել Դիարբեքիրում, սակայն Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին դա անել` պատճառաբանելով, որ Արամ Տիգրանը չունի Թուրքիայի քաղաքացիություն: