Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Լոնդոնը անկարգություններից հետո. կամավորները կօգնեն մաքրել փողոցները

ՖՈՏՈՇԱՐՔ. Լոնդոնը անկարգություններից հետո. կամավորները կօգնեն մաքրել փողոցները

Ավելի քան 100 կամավորներ ժամանել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արևմտյան Իլինգ թաղամասը, որպեսզի մաքրեն այն գիշերային անկարգություններից հետո:

Անկարգությունների մասնակիցները ջարդել են խանութների ապակիները` օգտագործելով քարեր և շշեր: Ականատեսների հաղորդմամբ` այս պահին դեպքի վայրում մեծ թվով ջարդած ապակի է թափված:

Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ կամավորները Իլինգ են եկել` սոցիալական ցանցերից տեղեկանալով, որ քաղաքային իշխանություններին օգնություն է հարկավոր: