Home / Հայաստան / ՊՆ-ի վրա հարձակում գործած Դրամբյանի դուստրը մեղադրվում էր թմրանյութերի իրացման մեջ

ՊՆ-ի վրա հարձակում գործած Դրամբյանի դուստրը մեղադրվում էր թմրանյութերի իրացման մեջ

Երեկ Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակում գործած հայազգի Կարեն Դրամբյանի դուստրը` Կարինեն, 10 տարի առաջ դատարանի առաջ էր կանգնել թմրանյութերի տեղափոխման մեջ մեղադրանքով:

2001թ. դեկտեմբերին Eesti Päevaleht-ը գրել էր, որ փաստաբանի բացակայության պատճառով Կարինե Դրամբյանի և ևս 4 անձի գործով դատական լսումները հետաձգվել են: Նրանք մեղադրվում էին թմրանյութերի խոշոր ծավալների պահման, իրացման, ինչպես նաև մաքսանենգության մեջ: Կարինե Դրամբյանի հետագա ճակատագրի մասին որևէ տեղեկատվություն հետագայում չի հրապարակվել:

Համաձայն Facebook-ում Կարինեի էջի, այժմ նա բնակվում է Իսպանիայում: