Գլխավոր / Հայաստան / Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժվելու են սեփականատերերի նախաձեռնությա՞մբ

Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժվելու են սեփականատերերի նախաձեռնությա՞մբ

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր ևս մեկ անգամ հաստատել է, որ Երևանի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող կրպակները պետք է ապամոնտաժվեն, և հանձնարարել է ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումը առավելագույն լսելի դարձնել:

Ապամոնտաժվելու են նաև Աբովյան փողոցի վրա գտնվող ժամանակավոր շինություններն ու կրպակները:

«Աբովյան փողոցի վրայի խանութներն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն: Ողջունելի է, որ նախաձեռնությունը եկել է սեփականատերերից: Առաջարկում եմ շարունակել բանակցությունները և փոխընդունելի լուծումներ գտնել»,- նշել է Կարեն Կարապետյանը: