Home / Հայաստան / Նախ` պետք է հայտարարեն, որ ցանկացած մարդ պետք է կարողանա շաքար բերել. նախկին վարչեպետի խորհուրդները

Նախ` պետք է հայտարարեն, որ ցանկացած մարդ պետք է կարողանա շաքար բերել. նախկին վարչեպետի խորհուրդները

Եթե հանրապետությունում, իրոք, պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ապա ինչո՞ւ ենք խոշորացնում փողերը, առևտուրը, արդյունաբերությունը: Այս հռետորական հարցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

«Չի կարելի խոսել կոռուպցիայից և կենտրոնացնել տնտեսությունը: Նույնիսկ եթե դուք ազնիվ եք, նույնիսկ եթե դուք հրեշտակ եք: Չի կարելի խոսել կոռուպցիայից և, ասենք, համատեղել կապալառուին  ու պատվիրատուին»,- ասել է Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով` այս պահին Հայաստանում գոյություն ունի երեք տեսակի մաքսային բովանդակային ռեժիմ` մեկի դեպքում կան մարդիկ, որ չեն վճարում հարկեր, մյուսները` վճարում են 50 տոկոսը, իսկ կան մարդիկ, որոնք հարկերը վճարում են ամբողջովին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անի կառավարությունը վերոնշյալ երևույթի դեմ, Հրանտ Բագրատյանն ասել է.

«Այս կառավարության պարագայում մեծ հաջողություն կլիներ, եթե ոչինչ չանեին:  Առաջինը` պետք է սկսել կարգ ու կանոն հաստատել: Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը պետք է հայտարարեն, որ ցանկացած մարդ կարող է  շաքար բերել, ու մեզ հեռուստատեսությամբ ցույց տան, որ բերեցին շաքար, և այդ շաքար բերողը հայտնի օլիգարխըը չի: Երկրորդը՝ մենք պետք է փոխենք Կենտրոնական բանկի քաղաքականությունը, մենք չենք կարող անընդհատ ֆինանսավորել դրամի փոխարժեքը»,- նշել է  Հրանտ Բագրատյանը: