Home / Հայաստան / Վարդան Օսկանյանի հիմնադրամը ինտերնետային հեռարձակում է սկսում

Վարդան Օսկանյանի հիմնադրամը ինտերնետային հեռարձակում է սկսում

Այս տարվա սեպտեմբերին «Սիվիլիթաս» հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Այս մասին ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Սիվիլիթասը» նշում է, որ հայերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող «ՍիվիլՆեթը» լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները:

Համաձայն հաղորդագրության` օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը:

Նշենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: