Home / Հայաստան / Հայաստանի դպրոցների աշակերտների թվային օրագիրը անվճար է կլինի

Հայաստանի դպրոցների աշակերտների թվային օրագիրը անվճար է կլինի

Օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի ու Ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Համաձայն ծրագրի, Երևանում, իսկ ապա նաև Հայաստանում գործող բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ծրագրում՝ ստեղծելով մեկ միասնական կրթական էլեկտրոնային համակարգ ու «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր:

Ծրագիրը բոլոր շահառուների, այն է՝  ծնողներ, աշակերտներ, դպրոցի անձնակազմ,
համար կլինի անվճար հիմունքներով՝ հնարավորություն տալով ծնողներին՝
ամենօրյա հիմքով տեղեկանալ երեխայի ուսումնական առաջընթացին, միջին
գնահատականներին, տնային առաջադրանքներին ու վարքագծին, իսկ
աշակերտներին՝ ստեղծել հասակակակիցների ու ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ՝ մասնակցելով հատուկ մշակված մրցույթների:

Dasaran.am ծրագրի կողմից անվճար հիմունքով կիրականցվեն հատուկ
ծրագրավորված դասընթացներ դպրոցների անձնակազմի և ուսուցիչների համար, որոնք ուղղված կլինեն ինչպես համակարգչային գիտելիքների ու փորձառնության ձևավորմանը, այնպես էլ հետագայում հատուկ հմտությունների զարգացմանը: