Home / Հայաստան / Վրաստանում հայ զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր չկան

Վրաստանում հայ զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր չկան

Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսն այսօր երեկոյան Վրաստանում ընկել է ձորը: Ինչպես հաղորդել է «Նովոստի Գրուզիան», վթարը տեղի է ունեցել Գուդաուրի բարձրլեռնային առողջարանի մերձակայքում:

Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհվածներ չկան: Վիրավորներին, որոնց թվում կան երեխաներ և տարեց մարդիկ, տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մի կնոջ շտապ վիրահատության են ենթարկել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մցխեթա-Մթիանեթի շրջանի փոխնահանգապետ Գիվի Ամիրխանաշվիլին «Ռուստավի-2»-ի եթերում հայտարարել էր, որ դեպքի վայրում 5 բժշկական բրիգադ է աշխատում, որոնք վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց: