Home / Հայաստան / Երիտասարդը հանցանքից 3 օր անց ներկայացել է ոստիկանություն

Երիտասարդը հանցանքից 3 օր անց ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կողոսկրերի վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա Վահան Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մուտքի մոտ Վահան Գ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքներ պատճառել է ոմն Հոսո:

Oգոստոսի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 24-ամյա Հովսեփ Մ.-ն և տվել ինքնախոստովանական բացատրություն, որ օգոստոսի 15-ին, Վահան Գ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքներ պատճառել է ինքը: